ՀՀ ՊՆ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ «ԱԿԱՑԻԱ» ԻՆՔՆԱԳՆԱՑ ՀՐԱՆՈԹՆԵՐ, ԶԱՌԱՆՑԱՆՔ Է

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության մամուլի քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը «զառանցանք է» անվանել ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ վերջերս 152 միլիմետրամոց ինքնագնաց «Ակացիա» հրանոթների 16 միավոր անօրինականորեն տեղափոխվել են Հայաստան Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանից եւ տեղակայվել են Հայաստանի Նոյեմբերյանի շրջանում, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Ս. Շահսուվարյանը հայտարարել է, որ տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Տեղեկատվությունը նախօրեին տարածել է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով «իրազեկ զինվորական աղբյուրները»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---