Ադրբեջանական բանակի ինքնաոչնչացումը շարունակվում է

Ադրբեջանական բանակի ինքնաոչնչացումը շարունակվում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի Աղդամի շրջանում տեղակայված զորամասում տեղի է ունեցել մահացու ելքով պատահար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ կայքը, այսօր 1994թ ծնված Ալիյար Արիֆ օղլու Զուլֆուգարով անունով զինվորը զոհվել է իրեն վստահված տաբելային զենքից արձակված փամփուշտից: Փաստի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, վարվում է հետաքննություն:

Հաղորդվում է, որ Ալիյար Զուլֆուգարովը բանակ է զորակոչվել այս տարվա ապրիլին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---