ԱԳՆ-ն դեռ ճշտում է Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

ԱԳՆ-ն դեռ ճշտում է Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և վիրավերների թվում հայերի առկայության մասին տեղեկություն դեռևս չկա:

«Հիմա կապ ենք հաստատում դեսպանատան հետ` ճշտելու համար, դեռ ոչ մի տեղեկություն չկա», - ասաց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Սասին հրապարակում, ընդդիմադիր «Մարտի 14 շարժում» կենտրոնակայանի մոտ: Այդ շարժմանն անդամակցում են սունիների և որոշ քրիստոնեական կուսակցություններ: Նաև մոտակայքում է գտնվում Ամերիկյան գիտատեխնիկական համալսարանը:

Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---