ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՈՎ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՇՆԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ16 ապրիլի 2005 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար կարեւոր է Նորվեգիայի հետ միջխորհրդարանական կապերի զարգացումը: Այս մասին Նորվեգիայի խորհրդարանի նախագահ Յորգեն Կոսմուի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի փախստականների խորհրդին համագործակցության եւ Հայաստանում ծրագրերի իրականացման համար: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է հայ-նորվեգական բարեկամության պատգամավորական խումբ, որը եւս մեկ քայլ է Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ղարաբաղյան հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին եւ Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացմանը: Արթուր Բաղդասարյանի հրավերով Յուրգեն Կոսմուն ընթացիկ տարվա աշնանը կայցելի Հայաստան: Ա. Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Իսլանդիայի խորհրդարանի նախագահ Ռանվեյգ Գուդմունդսդոտիրին, որի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության խնդիրներ` նշելով, որ այս հանդիպումը կդառնա հարաբերությունների հաստատման լավ սկիզբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |