Ներքաղաքային երթուղիներից գումարներ գանձվել են Գյումրու բյուջե՞, թե՞ Վարդան Ղուկասյանի որդու գրպանը20 հոկտեմբերի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Երեկ Գյումրու ներքաղաքային երթուղին սպասարկող մի շարք երթուղայիններ գործադուլ են հայտարարել և գիծ դուրս չեն եկել: Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը «համարձակվել է» զգուշացնել, որ երթուղային տաքսիներից գանձվող գումարներն այսուհետ մտնելու են քաղաքապետարանի բյուջե, իսկ դա դուր չի եկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա շրջապատին: Բանն այն է, որ տարիներ շարունակ վարորդներն օրվա վերջում այդ գումարները փոխանցել են նրա որդուն կամ որդու ընկերներին: Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը վստահեցնում է՝ Ղուկասյանի որդին կապ չի ունեցել Գյումրու ներքաղաքային երթուղին սպասարկող երթուղայիններից գանձվող գումարների հետ: «Ես չգիտեմ, ո՞վ է այդ լուրը տարածել: Գյումրու քաղաքապետարանը այն եզակիներից է, որ կարողացել է կազմակերպել երթուղիների աշխատանքներն այնպես, որ գումարները գանձվել են քաղաքային բյուջե: Ամոթ է, էլ բան չկա ասելու, արդեն ասում են, որ քաղաքապետի տղան էր գանձում»,-PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց նա: Թերթը գրում է նաև, որ գյումրեցիների շրջանում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Վ. Ղուկասյանը հրահանգել է անօրինական և օրինական աշխատող երթուղայինների վարորդներին ցանկացած պահի պատրաստ լինել համընդհանուր գործադուլ անցկացնելուն, եթե հանկարծ Բալասանյանը կրկին պահանջի գանձվող գումարները հատկացնել քաղաքապետարանին: Պարզաբանելով այս հարցը՝ նախկին քաղաքապետի խոսնակն ասաց. «Ես չգիտեմ, գործադուլ են հայտարարել վարորդները, թե ոչ, բայց կարծում եմ, որ երևի պատճառն այն է, որ առաջարկվող պայմանները դուր չեն եկել վարորդներին»: Այս ամենի վերաբերյալ PanARMENIAN.Net ի թղթակցին Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանն ասաց. «Քաղաքապետարանի կողմից իրականացվում է գույքագրում, ստուգումներ, կատարվել են երթուղիների հաշվառում, ինչը չէր կարող խանգարել երթուղիների աշխատանքին»: Բալասանյանի խոսնակը տեղեկություն չուներ վարորդների գործադուլի մասին: Իսկ Ղուկասյանի որդու՝ ներքաղաքային երթուղիներից գումարներ գանձելու մասին ասաց. «Հրավիրվելու են ստուգումներ իրականացնող կազմակերպություններ, որոնք կպարզաբանեն այդ հարցը: Ես այս պահին ո´չ կարող եմ հերքել, ո´չ հաստատել այդ տեղեկությունը»: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |