19 ապրիլի 2005 - 08:03 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Իրանի առողջապահության, բժշկության եւ բժշկական կրթության փոխնախարար Մոհամմադ Նուրին եւ Հայաստանի առողջապահության նախարարՆորայր Դավթյանը քննարկել են բժշկության եւ առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուշաբթի օրը Երեւանում կայացած հանդիպմանը Մ.Նուրին եւ Ն. Դավթյանը քննարկել են առողջապահության, բժշկության, դեղագործության եւ դեղաբանության, բժշկական սարքավորումների եւ կրթության բնագավառում հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մ. Նուրին եւ Ն. Դավթյանը նշել են Հայաստանի եւ Իրանի առողջապահության նախարարությունների միջեւ ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների եւ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը: Աշխատանքային այցով Երեւան ժամանած Իրանի առողջապահության նախարարության պատվիրակությունն այսօր այցելել է նաեւ Հայաստանի մայրաքաղաքի մի քանի բժշկական հիմնարկություններ: