«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը փորձում է կոալիցիա վերադարձնել ԲՀԿ-ին

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը փորձում է կոալիցիա վերադարձնել ԲՀԿ-ին

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ շրջանառվող լուրերի համաձայն` Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ փորձում է կոնկրետ պաշտոնների առաջարկով կրկին կոալիցիա վերադարձնել ԲՀԿ-ին: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքել է այս լուրերը` ասելով, որ իրենց հետ ներկայում նման բանակցություններ չեն տարվում. «Որևէ համատեղ կառավարման ձևաչափ մեզ համար ընդունելի լինել չի կարող, եթե մեզ հրամցվեն, պարտադրվեն, առաջարկվեն նախապայմաններ ու պայմաններ: Մենք պետք է մեր սեփական քաղաքական կուրսն իրականացնելու հնարավորություն ունենանք և հաշվետու լինենք բացառապես մեր ընտրողներին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---