ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՍԱԼ ՉԷ, ԱՅԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կտրականապես համաձայն չէ այն հայտարարություններին, որ Հայաստանը Ռուսաստանի վասալն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` ինքը երբեք չի նկատել, որ ռուսական կողմից որեւէ մեկն այնպիսի պահանջ ներկայացնի Հայաստանին, որը ոտնահարի իր արժանապատվությունը` որպես հայի: «Ռուսաստանի հետ մենք գործընկերներ ենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Պատասխանելով այն հարցին, թե Թբիլիսից Հայաստան ռուսաստանյան ռազմակայանի տեղափոխման մասին տեղեկատվությունը համապատասխանու՞մ է իրականությանը, պաշտպանության նախարարը նշել է, որ նման առաջարկի մասին ոչ մի տեղեկություն չունի:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---