Երևանը մտել է ՄԱԿ բնաջնջվող քաղաքների ցուցակի մեջ, բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ

Երևանը մտել է ՄԱԿ բնաջնջվող քաղաքների ցուցակի մեջ, բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ

PanARMENIAN.Net - Լույս է տեսել ՄԱԿ նոր 150-էջանոց հաշվետվությունը քաղաքների դրության մասին (State of the World's Cities), նվիրված նրան, թե որքանով են տարբեր ինստիտուտները, քաղաքային պլանավորումը և շրջակա միջավայրը հանգեցնում քաղաքների բարգավաճմանը, որոնք, զեկույցի հեղինակների կարծիքով, մարդկային քաղաքակրթության զարգացման առանցքն են:

ՄԱԿ զեկույցում ներկայացված շուրջ 600 խոշոր քաղաքների շարքում 28 քաղաքներ գտնվում են բնաջնջման եզրին, դրանց բնակչությունը կկրճատվի 1990-2025թթ. շրջանում:

Ռուսաստանը գերիշխում է ցուցակում 11 քաղաքներով: Ցուցակի մեջ մտել են նաև եվրոպական քաղաքներ` Հռոմը, Միլանը, Թուրինը, Պրահան, Բուխարեստը:

Հաշվետվության համաձայն, Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է 24-րդ հորիզոնականում: Հաշվետվության հեղինակները նշում են, որ 1990-ին Երևանի բնակչությունը կազմել է 1,175,000 մարդ, 2010-ին` 1,112,000, իսկ մինչև 2025-ը երևանցիների թիվը կկազմի 1,143,000: Այսպիսով, Երևանի բնակչության աճը 1990-ից 2025-ը կկազմի 2,72 տոկոս:

Այլ կովկասյան քաղաքներից 15-րդ տեղում է Թբիլիսին, որտեղ բնակչությունը 1990-ին կազմել է 1,224,000, 2010-ին` 1,120,000, իսկ 2025-ին` 1,138,000:

Բնաջնջվող քաղաքների ցուցակում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Դնեպրոպետրովսկը, Բուդապեշտը, Դոնեցկը: Ցուցակը եզրափակում է Հավանան:

Զեկույցի հեղինակները հիմնվել են իրենց հետազոտությունների վրա այն մասին, թե որքանով են քաղաքային պլանավորումը և շրջակա միջավայրը հանգեցնում քաղաքների զարգացմանը: Բարգավաճման ինդեքսը մշակվել է ՄԱԿ մասնագետների կողմից հինգ գործոնների հիման վրա` արդյունավետության, կյանքի որակի, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի և սոցիալական արդարության:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---