Քաղաքագետ. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անիմաստ է

Քաղաքագետ. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անիմաստ է

PanARMENIAN.Net - «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անիմաստ է»,- համոզված է քաղաքագետ Արմեն Աղայանը: Նա այս հանդիպումից ոչինչ չի ակնկալում:

«Հայ հասարակությունը պահանջում էր, որպեսզի «Մադրիդյան սկզբունքներ»-ի շուրջ բանակցությունները դադարեցվեն: Եթե Հայաստանը հանդիպեր Ադրբեջանի արտգործնախարարի հետ և ասեր, որ այս, այս, այս հարցերը մինչև չանենք այլևս չենք հանդիպի կամ այդ հանդիպումները իմաստ չեն ունենա, այդ դեպքում՝ ուրիշ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Աղայանն ու ավելացրեց, որ չի հավատում, որ մեր բանակցողները կանեն դա:

Քաղաքագետը նկատեց՝ գուցե սաֆարովյան իրադարձություններից հետո որոշակիորեն կոշտացվեն դիրքորոշումները, բայց ձևական փոքր-ինչ կոշտացումը խիստ անբավարար է և չի բխի առկա իրողությունների տրամաբանությունից:

«Եթե բարդույթ ունի մեր դիվանագիտությունը իր նախկին դիրքորոշումից հրաժարվելու առումով, ուրեմն կարող են սաֆարովյան իրադարձությունները օգտագործել, գումարել դրան, որ հայ ժողովուրդը համաձայն չէ մեր նախկին քաղաքականությանը և հրաժարվել»,- ասաց Արմեն Աղայանը:

Հիշեցնենք, որ այսօր պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ի՞նչ հետևանք կունենա Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը բանակցային գործանթացի վրա, փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանն ասաց, որ Սաֆարովի արտահանձնումով ու հերոսացումով առաջ են գալիս հանգամանքներ, որոնք պահանջելու են համապատասխանեցում մտցնել բանակցություններում:

Ավելացնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմումը կկայանա Փարիզում: Հանդիպման ժամկետները դեռ ճշտված չեն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---