Ներկայացվեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ծրագիրը23 հոկտեմբերի 2012 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ֆրանսիայի դեսպանատանը Օ-դը-Սեն նահանգի Գլխավոր խորհրդի փոխնախագահ Իվ Ռևիյոնը և Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը ներկայացրեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ծրագիրը: Օ-դը-Սեն Նահանգի Գլխավոր խորհրդի Միջազգային համագործակցության գործողությունների թիրախը սովի և ծայրահեղ աղքատության դեմ պայքարն է հինգ երկրներում` Հայաստան, Բենին, Կամբոջա, Հաիթի և Մալի: Նպատակը խոցելի բնակչության պարենային անապահովության և ծայրահեղ աղքատության կայուն կերպով նվազեցումն է և Օ-դը-Սենի բնակչությանը Միջազգային համերաշխության մարտահրավերներին ծանոթացնելն է` նրանց խրախուսելով ընդգրկվել շահառուների կենսապայմանների կայուն բարելավմանը նպաստող նախագծերի մեջ: 2012թ. Նահանգային ժողովը կողմ է քվեարկել Միջազգային համագործակցությանը 2 մլն եվրոյի բյուջե տրամադրելու: «2008 թ.-ից սկսած Օ դը Սեն նահանգի խորհուրդը 4 մլն եվրոյի ներդրում է կատարել գյուղատնտեսության մեջ: Տավուշի մարզում 1500 հա նշակելի հողատարածքների ոռոգման հարցեր են լուծվել, բարելավվել է գյուղմթերքների արտադրությունը, Լուսաձոր համայնքում ստեղծվել է խոշոր եղջրավորների գլխաքանակը և կաթնատվությունը զարգացնող անասնաֆերմա», - նշեց խորհրդի փոխնախագահը: Ֆրանսիական պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդ, թանգարարնին հանձնել է վավերագրեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |