ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ» ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ20 ապրիլի 2005 - 09:22 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայոց ցեղասպանությունը չճանաչվի եւ չդատապարտվի, ապա նման հանցագործութունները մարդկության դեմ կկրկնվեն: Այդ մասին այսօր «Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ. Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 20 դարում եղել է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ Հոլոքոսթը, Ռուանդայի ցեղասպանությունը եւ այլ ցեղսպանություններ այլ երկրներում: «Չի նշանակում սա արդյո՞ք որ ցեղասպանության սպառնալիքը անպակաս է մարդկությունից նրա ողջ զարգացման ընթացքում»,-նշել է նա: Վ.Օսկանյանի խոսքերով, «հայկական հարցը» վաղուց արդեն դուրս է եկել զուտ հայկականի շրջանակներից, ինչի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ 50 երկրների ներկայացուցիչներ այսօր Երեւանում մեկնարկած միջազգային համաժողովի ընթացքում փորձում են ուղիներ գտնել ապագայում ցեղասպանության կրկնումը կանխարգելելու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |