«Հայկական ժամանակ». Ռուսաստանում աշխատելու համար պետք է ռուսաց լեզվի քննություն հանձնել

«Հայկական ժամանակ». Ռուսաստանում աշխատելու համար  պետք է ռուսաց լեզվի քննություն հանձնել

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է .«Ռուսաստանի Պետական դուման երեկ ընդունել է օրենք, ըստ որի` Ռուսաստանի տարածքում աշխատելու թույլտվություն ստանալու կամ աշխատելու թույլտվության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է ռուսաց լեզվի քննություն հանձնել: Ռուսաց լեզվի բազային իմացությունը պետք է հաստատվի փաստաթղթով, որը տրվելու է քննությունը հանձնելուց հետո: Օրենքը վերաբերում է բնակարանաշինության, առևտրի և կենցաղային սպասարկման ոլորտում աշխատող միգրանտներին: Հենց այդ ոլորտներում էլ աշխատում է ԱՊՀ երկրներից, այդ թվում` Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտների ճնշող մեծամասնությունը: Քննությունից կարող են խուսափել նախկին ԽՍՀՄ քաղաքացի հանդիսացած այն անձինք, որոնք կներկայացնեն մինչև 1991 թվականի սեպտեմբերի 1-ը տրված պետական նմուշի դիպլոմ, որը կհաստատի բազային մակարդակով ռուսաց լեզվի իմացությունը: Սույն օրենքը ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 1-ից: Քննությունները ընդունվելու են թեստային տարբերակով: Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, քննության հանձնման համար դիմումատուն վճարելու է 1000 ռուբլի` մոտ 13 հազար դրամ»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---