Կարեն Բեքարյան. Եկել է հակամարտությունների` խաղաղ ճանապարհով լուծման ժամանակը

Կարեն Բեքարյան. Եկել է հակամարտությունների` խաղաղ ճանապարհով լուծման ժամանակը

PanARMENIAN.Net - Եվրոպայի սրտում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք շատ բարենպաստ ֆոն են ստեղծում Արցախի հակամարտության կարգավորման համար: Միացյալ Թագավորություն-Շոտլանդիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա. այս երկրներում առկա կոնֆլիկտները և սրանց բռնած` ազգերի ինքնորոշման հարցի լուծման տարբերակները Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանն անվանում է «անկախությունների շքերթ»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Բեքարյանն ասաց. «Էականն այն է, որ աշխարհը իր այս օրինակներով ցույց է տալիս, որ պատերազմի փուլն անցած է: Այս երկրներն իրենց օրինակներով ցույց են տալիս, որ եկել է հակամարտությունների` խաղաղ ճանապարհով լուծման ժամանակը»: Ըստ փորձագետի` ստեղծվել է միջազգային ֆոն, որը էապես տարբերվում է հինգ տարի առաջ եղածից: Կարեն Բեքարյանը նկատեց, որ պետք է կարողանալ կողմնորոշվել և օգտագործել ստեղծված իրավիճակը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---