Մանրամասներ Խանջյան փողոցի փլուզումից. Տուժածներից երկուսի վիճակը ծանր է

Մանրամասներ Խանջյան փողոցի փլուզումից. Տուժածներից երկուսի վիճակը  ծանր է

PanARMENIAN.Net - Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածների հետազոտությունները ավարտվել են: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վնասվածքներ ստացած շինարարներին դուրս է բերել շոկային վիճակից։ Հետազոտությունների արդյունքներով` պատահարից տուժածներից միայն երկուսի վիճակն է գնահատվում ծանր։ Մյուսներն ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջահության նախարար Դերենիկ Դումանյանն այս պահին գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---