2006 ԹՎԱԿԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻ21 ապրիլի 2005 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի եւ Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդադարձ է կատարվել 2006 թվականին Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացման միջոցառումներին: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այդ միջոցառումները լավ հնարավորություն են` ֆրանսիացիներին ներկայացնելու հայկական հարուստ մշակույթը: Վաղը կկայանա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: Նշենք, որ Փարիզ ժամանելու օրը` ապրիլի 20-ի երեկոյան, նախագահ Քոչարյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |