ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՑԻՆԻԶՄ Է

PanARMENIAN.Net - Թուրքիան պարտավոր է Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանություն» անվանել: Այդ մասին այսօր «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» երեւանյան միջազգային համաժողովի փակման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, թուրք ժողովուրդը պետք է հաշտվի իրականության հետ: Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեծ տարածություններ լինեին, ապա իրադարձությունները այլ կերպ կզարգանային: Սակայն մենք հարեւն երկրներ ենք, Արարատ լեռը, որն այդքան լավ երեւում է Հայաստանի կողմից, հիշեցնում է մեզ, որ մենք Թուրքիայի հետ հարեւաններ ենք: «Ես եւս մեկ անգամ Թուրքիային հարեւան եմ անվանում, ոչ թե մեղավոր, սակայն 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը անխուսափելի է»,-ընդգծել է Վ.Օսկանյանը: Նա հիշեցրել է, որ գոյություն ունի ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիա, ըստ որի 1915 թվականի իրադարձությունները սահմանվում են որպես ցեղասպանություն: «Սա այն հարցը չէ, որտեղ ընդունելի է աճպարարությունը խոսքերով»,-ընդգծել է նա: Եթե այդ հասկացությունը գոյություն ունենար 20 դարի սկզբին, անկասկած, ողջ միջազգային հանրությունը կբնութագրեր այդ իրողությունները որպես ցեղապսնաություն: Թուրք իշխանությունները Իրաքում տեղի ունեցածը անամոթաբար ցեղասպանություն են անվանում, ժխտելով Հայոց ցեղասպանությունը: Հայաստանը շարունակում է ապրել ողբերգական անցյալով, իսկ Թուրքիան հետեւողականորեն ժխտում է կատարվածը: «Դա ցինիզմ է, նշել է նախարարը, իսկ ցեղասպանության ժխտումը` ցեղասպանության վերջին փուլն է»:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---