ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ ՀԱՐՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ ՄԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ21 ապրիլի 2005 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Խուան Մենդեսի ներկայությունը Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված երեւանյան միջազգային համաժողովին, շատ բան է ասում: «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» երեւանյան միջազգային համաժողովի փակման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հարկ չկա ուշադրությունը բեւեռել այն բանին, որ Խուան Մենդեսը խուսափում էր որակել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ ՄԱԿ-ում չկա Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, եւ լոկ այդ պատճառով է Մենդեսը խուսափում այդպես գնահատել 20 դարասկզբի իրադարձությունները: Նա նշել է, որ այժմ Հայաստանի արտաքաին քաղաքականության օրակարգում ՄԱԿ ցեղասպանության մասին բանաձեւ ներկայացնելու հարց չկա: Մեկնաբանելով Իսրայելի դիրքորոշումը` Վ.Օսկանյանը նշել է, որ այսօր շատ իսրայելցիներ պահանջում են իրենց կառավարությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Թել Ավիվը դեռ չի գնում այդ քայլին անձնական նկատառումներով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |