ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ21 ապրիլի 2005 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրության գլխավոր խոնդիրն է թույլ չտալ, որպեսզի բարբարոսությունը պարտության մատնի քաղաքակրթությանը եւ կանխարգելել ցեղասպանությունների կրկնությունը: Այդ մասին այսօր «Ծանրագույն ողբերգություն, ծայրահեղ մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովի փակմանը հայտարարել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Մարի Ան Իսլեր Բեկենը: Նրա խոսքերով, 90 տարի հայ ժողովուրդը ապրել է անցյալի լուծի տակ: Ինչպես նշել է Մարի Ան Իսլեր Բեկենը, ճանաչումը հարկավոր է ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլ նաեւ հենց մեղավորի կողմից: Միեւնույն ժանական նա նշել է, որ հարկավոր է մեղմել կրքերը այդ հարցի շուրջ եւ այն ժամանկ Թուրքիան անպայման կճանաչի ցեղասպանությունը: Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն ճնշում կգործադրի Թուրքիայի հանդեպ ցեղասպանության ճանաչման հարցում: Նա նաեւ նշել է, որ ԵՄ «Ընդլայնված Եվրոպա.Նոր հարեւաններ» ծրագիրը մի կառույց է, որն ունակ է իրական դարձնել կողմերի հաշտեցումը: Նրա խոսքերով, չի կարելի լինել անցյալի պատանդը: «Դառնալով ԵՄ անդամ, Թուրքիան ուղղակի չի կարողանա փակ սահմաններ ունենալ որեւէ երկրի հետ»,-ընդգծել է Մարի Ան Իսլեր Բեկենը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |