ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հրեա համայնքը կոչ արել այդ երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Հրեական համայնքների միության նախագահ Իոսիֆ Զիսեցը: Նրա խոսքերով, հայերի եւ հրեաների հարաբերություններրը շատ ավելի խորն են, քան ուղղակի երկու ժողովրդների հարաբերությունները, քանի որ երկու ազգերն էլ ցեղասպանություն են վերապրել: «Եթե միջազգային հանրությունը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ապա չէր լինի դրա կրկնությունը` Հոլոքոսթը»,-նշել է Իոսիֆ Զիսեցը: Իր հերթին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Իսրայելի ժողովուրդը ավելի ճիշտ է ընկալում 1915 թվականի իրադարձությունները, քան նրա կառավարությունը: «Եթե Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, ապա չէին լինի մյուս ցեղասպանությունները, եւ տվյալ պահին կարեւորագույն խնդիրն է ցեղասպանության կրկնության կանխումը ապագայում»,-հայտարարել է վարչապետը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---