«168 ժամ». ՀՀԿ գործադիր մարմնի նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել

«168 ժամ». ՀՀԿ գործադիր մարմնի  նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել

PanARMENIAN.Net - Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշվել է կուսակցության արտահերթ համագումար հրավիրել դեկտեմբերի 15-ին:

«168 ժամ»-ը գրում է, որ նիստում քննարկվել է արտահերթ համագումարի օրակարգը, որը բաղկացած է լինելու մեկ հարցից` Սերժ Սարգսյանի առաջադրումը 2013թ. նախագահական ընտրություններում:

Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել: Նաև նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե փոխվարչապետի պաշտոնը հանձնվելու է ԲՀԿ-ին: Շարմազանովը միաժամանակ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև հանդիպումներ կայանում են, և դրա պատճառը ոչ միայն այն է, որ Ծառուկյանն ԱԱԽ անդամ է, ՀԱՕԿ նախագահ, այլև այն, որ՝ «ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ է, ով կողմ է երկխոսությանը տարբեր ուժերի հետ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---