«Հայկական ժամանակ». Պուտինի այցը Հայաստան հետաձգվեց

«Հայկական ժամանակ». Պուտինի այցը Հայաստան հետաձգվեց

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցը Հայաստան, որի մասին վերջերս խոսում էին իշխանական և դիվանագիտական շրջանակներում և որը, ըստ նույն շրջանակների, պետք է կայանար հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, կրկին հետաձգվում է: Ռուսական ԶԼՄ-ներն արդեն հայտնել են, որ հետաձգվել են Պուտինի այցերը Հնդկաստան, Թուրքիա և Պակիստան: Երեկ էլ ԱՊՀ գործադիր կոմիտեն է հայտարարել, որ նոյեմբերի սկզբին Աշգաբադում նախատեսված ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը հետաձգվել է և կկայանա դեկտեմբերի սկզբին. հետաձգման պատճառները չեն նշվել:

Միևնույն ժամանակ երեկ «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ՌԴ բարձր էշելոնների իր աղբյուրներին, գրել է, թե Պուտինն առողջական խնդիրներ ունի, ինչը, սակայն, վերջինիս խոսնակը հերքել է:

«Սպասվում էր, որ Երևանում Պուտինն ու Սարգսյանը քննարկելու են ՀՀ վարչապետի նշանակման հարցը: Ըստ իշխանական աղբյուրների, Սարգսյանի և Պուտինի քննարկումները տեղափոխվում են Աշգաբադ դեկտեմբերի սկզբին, ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---