ԹՈՒՐՔԻԱՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Թուրքիան խիստ քննադատության է ենթարկել Լեհաստանի Սեյմին` առանց քվեարկության Հայոց ցեղասպանության մասին որոշումն ընդունելու առնչությամբ: Ինչպես PanARMENIAN.Net գործակալության թղթակցին տեղեկացրել է Լեհաստանում հայերի հոգեւոր քահանա, Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեզսկին, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի գրավոր դիմումում նշվում է, որ Թուրքիան մտահոգված է լեհ խորհրդարանականների գործողություններից, քանզի «նման նախաձեռնությունները կարող են թշնամանք վառել ժողովուրդների միջեւ»: Լեհ խորհրդարանական Կազիմիր Ույազդովսկին մեկնաբանելով Գյուլի հայտարարությունը` նշել է, որ շատ զարմացած է նման արձագանքից, եւ որ Սեյմի նպատակն է եղել միայն հարգանքի տուրք տալ ցեղասպանության զոհերին: Եվրամիությունը նույնպես կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները, որը Եվրոպային ինտեգրվելու հիմնական բաղադրիչն է, ավելացրել է Ույազդովսկին:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---