Լևոն Շիրինյան. ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթի Բարաք Օբաման

Լևոն Շիրինյան. ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթի Բարաք Օբաման

PanARMENIAN.Net - Համոզված եմ, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տոնելու է Բարաք Օբաման: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` հավելելով, որ «դեմոկրատներին այդ հաղթանակը դժվարությամբ կտրվի»:

Շիրինյանն ավելացրեց, որ դեմոկրատների հաղթանակը Հայաստանի համար ձեռնտու է, քանի որ վերջիններս Ռուսաստանին չեն դիտում որպես համար առաջին թշնամի և Իրանի դեմ շատ խիստ քաղաքականություն չեն վարում:

«Դեմոկրատների հաղթանակի դեպքում «լողալու» մեր հնարավորությունները շատանում են»,- հավելեց նա: Մյուս կողմից նա փորձեց պատասխանել այն հարցին, թե ինչու ոչ Օբաման և ոչ էլ Միթ Ռոմնին չեն հանդիպել հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ:

«Կարծում եմ այստեղ երկու հնարավոր պատճառ կա. մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և ոչ մեկը չի ցանկանում խոսել այդ մասին ու պատասխանատվություն վերցնել` ընդդեմ Թուրքիայի»,- պարզաբանեց քաղաքագետը: Ըստ նրա, երկրորդ պատճառն այն է, որ 1990-ական թվականներից հետո ԱՄՆ-ն ցանկանում էր Կովկասում ունենալ եվրոպական քաղաքականություն վարող երկիր, ու քանի որ այն եղավ Վրաստանը, ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սառեց:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---