Փորձագետներ. Ընտրություններից հետո ԱՄՆ-ն նախկինի պես ակտիվ կլինի Հարավային Կովկասի հակամարտությունների հարցում

Փորձագետներ. Ընտրություններից հետո ԱՄՆ-ն նախկինի պես ակտիվ կլինի Հարավային Կովկասի հակամարտությունների հարցում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո մեծ փոփոխություններ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում նաև Հարավային Կովկասում, հավանաբար չեն լինի, գտնում են փորձագետները:

«Անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահ, ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ դերակատարությունը Հարավային Կովկասի հակամարտությունների հարցում: Ռոմնիի դեպքում, նրան մտահոգում է Ռուսաստանը, ուստի, նա նույնիսկ առավել ակտիվ կլինի հետխորհրդային երկրներում»,-հայտարարել է «Politico» գլխավոր խմբագիր Բիլ Նիկոլսը:

Նույն կարծիքին է նաև քաղաքական վերլուծաբան, Ազգային հանրային ռադիոյի խմբագիր Ռոն Էլվինգը, հայտնում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---