ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին կտուգանեն

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին կտուգանեն

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճռով ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին կտուգանեն 30 հազար դրամով:

Վարդգես Գասպարիին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 258 հոդվածով (խուլիգանություն):

Հիշեցնենք, որ որ 2011թ. հոկտեմբերի 20-ին Կառավարության շենքի մոտ Գասպարին աղմկել էր և հայհոյել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

Վարդգես Գասպարին և նրա պաշտպանները պատրաստվում են բողոքարկել վճիռը, քանի որ գտնում են, որ Ալիկ Սարգսյանն է ոտնձգություններ կատարել ակտիվիստի նկատմամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---