ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ23 ապրիլի 2005 - 09:07 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի փոխնախագահ Գեորգի Բոոսին, հաղորդում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի գրասենյակի մամլո ծառայությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց ՌԴ Դումայի կողմից կատարված հայտարարության համար, որով մեկ անգամ -ս դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը եւ կոչ ուղղվեց ողջ միջազգային հանրությանը հիշատակել Եղեռնի 90-ամյա տարելիցը: «Մենք վստահ ենք, որ կգան օրհնյալ ժամանակներ, երբ ցեղասպանություն, պատերազմ հասկացություններն այլ-ս պատմության մեջ կմնան: ... Հուսով եմ, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը կօգնի վերստին գիտակցել, թե որքան փխրուն է այսօր մեր աշխարհը»,- նշել է Գեորգի Բոոսը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ երկու ժողովուրդների միջեւ առկա եղբայրական ջերմ հարաբերություններին, այլեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների սերտ համագործակցությանն ու բարեկամությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |