Բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

Բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հիշեցնենք, որ Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար: Ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել նույն բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---