Նոր մանրամասներ Խանջյան 20-ի կիսակառույցի և Սասնա Ծռեր 2-ի վերելակի դեպքերից տուժածների մասին

Նոր մանրամասներ  Խանջյան 20-ի կիսակառույցի և Սասնա Ծռեր 2-ի վերելակի դեպքերից  տուժածների մասին

PanARMENIAN.Net - Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Տուժածը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հսկողության տակ:

Տուժածներից հինգը շարունակում է բուժվել տարբեր բաժանմունքում։

Իսկ Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության։ Երկրորդ տուժածի վիճակը համեմատաբար թեթև է, նրա բուժումը շարունակվում է վիրաբուժական բաժանմունքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---