ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱՆԱԴԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ23 ապրիլի 2005 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Կանադայի խորհրդարանականներին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց նրանց գործադրած ջանքերի համար, որոնց արդյունքում 2004-ին Կանադայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերի խորացման անհրաժեշտությունը եւ Երեւանում Կանադայի դեսպանատան բացման կարեւորությունը, երկուստեք նշվեց, որ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, որն առայժմ ամբողջությամբ չի օգտագործվում: Նշվեց նաեւ փոխայցերի կարեւորությունը, որոնք խթանում են հարաբերությունների զարգացումը: «Հայաստանը միշտ ձեր կողքին է» ասաց Արթուր Բաղդասարյանը Կանադացի պատգամավորներին, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հայերը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |