ԳԵՈՐԳԻ ԲՈՈՍ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - «Ես վստահ եմ, որ XXI դարում ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի Ադոլֆ Հիտլերի «Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին» հայտնի խոսքերն ընդմիշտ մոռացվեն»: Այս մասին Հայոց ցեղասպանության զոհերի Հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգայանն իր հերթին մատնանշել է ամեն տարի պետական մակարդակով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող երկրների ավելացման միտումը: «Հուսով եմ, որ այս տարի եւս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի ԵՄ երկրներում, հատկապես այդ կառույցին Թուրքիայի անդամակցության համատեքստում»,- նշել է Անդրանիկ Մարգարյանը: Ընդսմին Ռուսաստանի Պետդումայի նախագահի տեղակալ Գեորգի Բոոսը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն աայնուամենայնիվ կկայանա` «դրան ոչինչ չի խանգարում, քանզի Ցեղասպանություն իրոք եղել է», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---