Associated Press. Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են կատարել Յասիր Արաֆատի աճյունի արտաշիրիմում

Associated Press. Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են կատարել Յասիր Արաֆատի աճյունի արտաշիրիմում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կառավարությունում Associated Press գործակալության աղբյուրը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ այդ երկրի մասնագետները նոյեմբերին կմեկնեն պաղեստինական Ռամալա քաղաք, որտեղ թաղված է Յասիր Արաֆատը և կկատարեն նրա աճյունի արտաշիրիմում:

Ֆրանսիացիները մտադիր են կատարել կենսաբանական նյութերի հետազոտություն՝ պաղեստինյան առաջնորդի մահվան պատճառները պարզելու համար:

Նման հետաքննություն անցկացնելու պատճառը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի սյուժեն է, որում առաջադրվել է վարկած Արաֆատին թունավորելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---