Ավարտվեց «Կինոաշուն 2012»-ը

Ավարտվեց «Կինոաշուն 2012»-ը

PanARMENIAN.Net - Այսօր Նաիրի կինոթատրոնում տեղի ունեցավ «Կինոաշուն 2012» ազգային կինոյի ամիս ծրագրի փակման արարողությունը: Այն ամեն տարի կազմակերպում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Այս տարի ծրագիրը նվիրվեց Համո Բեկնազարյանի 120-ամյակին:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը իր ելույթում նշեց, որ ծրագիրը լիովին կայացած է, և ցանկանում է, որ եկող տարի այն ներկայացվի նաև Արցախում: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ նախարարությունը սկզբնական շրջանում թերահավատորեն էր մոտենում այդ ծրագրին, սակայն այժմ այն նախարարության կարևոր ծրագրերից է: Ըստ նրա, նախարարությունը կշարունակի աջակցել այս ծրագրին:

Փակման հանդիսավոր արարողությանն ամփոփվեց գրախոսականների մրցույթը:

Այս տարի գրախխոսական մրցույթին մասնակցում էր 47 մարդ, որոնցից 45-ը ուսանողներ էին:

Մրցանակը հանձնվեց 8 ուսանողների և 2 մասնագետներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---