ՕԶԳՅՈՒԼ ՋԱՄ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ՀԱՅԵՐԻՑ

PanARMENIAN.Net - «Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, կիսում ենք հայ ժողովրդի ցավը եւ դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին»,-ապրիլի 24-ին հայտարարել է Եվրոպայի աշխատավորների թուրքական կոնֆեդերացիայի (ԵԱԹԿ) ներկայացուցիչ, ազգությամբ քուրդ Օզգյուլ Ջամը, որն այցելել էր Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նա նշել է, որ հանդես է գալիս նաեւ իր թուրք գործընկերների անունից: Ջամի խոսքերով, թուրքական կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայերից: Պատմությունը չի կարելի ետ շրջել, այդ պատճառով անհրաժեշտ է ջանքեր գործադրել հայ եւ թուրք ժողովրդների միջեւ բարեկամական կապեր հաստատելու համար, ասել է (ԵԱԹԿ) ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---