25 ապրիլի 2005 - 09:57 AMT
ՀՀ-ՈՒՄ ԿԱՆԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԵՏ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԿՏԻՎԱՆԱ
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի եւ կանադահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական կապերի ընդլայնմանը առնչվող հարցեր եւ նշել են, որ Հայաստանում Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու դեպքում զգալիորեն կաշխուժանա տնտեսական համագործակցությունը: Կանադահայ համայնքի ներկայացուցիչների խոսքերով, թեեւ նրանք հաճախ են այցելում հայրենիք, սակայն ամեն անգամ ականատես են լինում նորանոր փոփոխությունների, ինչը համոզմունք է տալիս, որ Հայաստանն առաջ է ընթանում: Նրանք վստահեցրել են, որ համայնքը պատրաստ է զարգացնել հայրենիքի հետ համագործակցություն: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: