ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ՀԱՆԴԻՊԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ26 ապրիլի 2005 - 11:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի մեկնի Ֆրանկֆուրտ` հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, քանի որ նման պայմանավորվածություն չի ձեռքբերվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Ինչ վերաբերում Է Ֆրանկֆուրտից հետո համանախագահների հետ կայանալիք հնարավոր հանդիպմանը, Հ. Գասպարյանը նշել է, որ հետագայի մասին եւս որեւԷ կոնկերտ պայմանավորվածության չկա: Նշենք, որ ապրիլի 27-ին Ֆրանկֆուրտում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ` «Պրագյան հանդիպման» շրջանակներում: Է. Մամեդյարովը Գերմանիա կմեկնի Բաքվում գտնվող ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի հետ, տեղեկացնում է Արմենպրեսսը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |