Արամ Մանուկյան. Լյուդմիլա Սարգսյանին ՀԱԿ-ում չեն արգելել խոսել

Արամ Մանուկյան.  Լյուդմիլա Սարգսյանին ՀԱԿ-ում չեն արգելել խոսել

PanARMENIAN.Net - Լյուդմիլա Սարգսյանին ՀԱԿ-ում չեն արգելել առժամանակ խոսել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե համապատասխանում է իրականությանն այն տեղեկությունը, որ ԲՀԿ-ին վերաբերող կոշտ հայտարարություններից հետո ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին ՀԱԿ-ում արգելել են որոշ ժամանակ խոսել: «Չի համապատասխանում իրականությանը», - շեշտեց Աժ պատգամավորը և հավելեց՝ ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել:

Հիշեցնենք , որ «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ԲՀԿ-ին առնչվող անցանկալի հայտարարություններից հետո Լյուդմիլա Սարգսյանին ընդդիմադիր ՀԱԿ-ում արգելել են առժամանակ խոսել:

 Ուշագրավ
---