Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Տաղիսը![]() 1 նոյեմբերի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ նա նշանակալի ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են դարավոր ու պատմականորեն ձևավորված ավանդույթների վրա, և Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների պահպանմամբ ու զարգացմամբ: Դեսպան Տաղիսը վստահեցրել է, որ ջանք չի խնայի պաշտոնավարման ընթացքում լավագույնս ծառայելու և իր կարողություններն ի սպաս դնելու՝ հանուն հայ և հույն ժողովուրդների բարեկամության, երկու պետությունների միջև կապերի առավել ամրապնդման: Դեսպանը նշել է, որ 2011թ. Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստան, վերահաստատեց Հայաստանի և Հունաստանի միջև առկա ջերմ հարաբերություններն ու ամենատարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու՝ կողմերի պատրաստակամությունը: Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Հունաստանի դեսպանին՝ իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |