Հրանտ Բագրատյանը դեռ չգիտի` արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է նախագահի պաշտոնում![]() 2 նոյեմբերի 2012 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը դեռ ոչինչ չգիտի այն մասին, թե արդյոք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է նախագահական ընտրություններում, թե ոչ: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով նախընտրական արշավի պասիվությունը: «Տեր-Պետրոսյանը մեզ համար ամենաընդունելի թեկնածուն է, իսկ ինչ նա կորոշի, դեռ չեմ կարող ասել»,-նշել է նա: Բագրատյանը հավելել է, որ այդ հարցը ՀԱԿ-ում շատ նուրբ է, ուստի նա թույլ չի տա իրեն հարցնել Տեր-Պետրոսյանին որոշման մասին: «Միաժամանակ ցանկանում եմ ասել, որ ՀԱԿ-ում կան մի շարք մարդիկ, որոնք կարող են առաջադրվել ՀԱԿ նախագահի պաշտոնում: Այժմ ճիշտ կլինի, որ մենք սպասենք Լևոն Տեր-Պետրոսյանի վերջնական որոշմանը»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Բագրատյանն անհամեստ է համարել այդ ցուցակում իր անունը նշելը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ.: Արդեն հայտնի է, որ առաջադրվելու մտադրություն ունեն գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |