ԱՄՆ ուղերձն Ադրբեջանին. Հարձակումները հայկական ինքնաթիռների վրա անթույլատրելի են![]() 5 նոյեմբերի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը նշել է, որ հարձակումները հայկական քաղաքացիական ինքնաթիռների վրա անթույլատրելի են: Այդ մասին ամերիկացի դիվանագետը հայտարարել է լրագրողներին «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրում» սեմինարի ժամանակ, որն անցնում է Հայաստանում ՆԱՏՕ շաբաթվա շրջանակներում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ թռչող ինքնաթիռները գրոհելու Ադրբեջանից հնչող սպառնալիքներին: «Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ներկայացուցիչ, ես ղեկավարվում եմ նրա հայտարարություններով այս հարցի վերաբերյալ»,-ասել է նա՝ հավելելով, որ կողմերը «պետք է ձեռնպահ մնան սադրանքերից», իսկ ցանկացած հարձակում օդանավի վրա անթույլատրելի է: Օրերս ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին գտնել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի շահագործման հետ կապված հարցերի դիվանագիտական լուծումներհամաձայն միջազգային համաձայնագրերի, միջազգային իրավունքի և Հայաստանում ու Ադրբեջանում քաղաքացիական ավիափոխադրումների պրակտիկայով պայմանավորված: Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես շահագործման հանձնվեց հոկտեմբերի 1-ին: Ըստ սեպտեմբերի 28-ին ստացած հավաստագրի, այն լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին և անվտանգության չափանիշներին և իրավունք ունի ընդունել և ուղարկել օդանավեր: Առաջին չվերթի հստակ ժամկետը դեռ չի նշվում որոշ ներքին տեխնիկական և կազմակերպական հարցերի պատճառով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |