ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ29 ապրիլի 2005 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն շրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան-Նոել Գերինիին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ Քրիստոֆ Մասին եւ Ռիշար Մալիեին, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի անդամ Մարի-Առլետ Կառլոտիին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին Հայաստանին մշտապես աջակցելու համար: Մասնավորապես, նա կարեւորել է Բուշ-դյու-Ռոն շրջանի մի շարք ծրագրեր, որոնք տարիներ ի վեր հաջողությամբ իրականացվում են Հայաստանի տարբեր մարզերում: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի ներկա զարգացումներին, ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում ընձեռած հնարավորություններին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ Հայաստանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Հյուրերի խնդրանքով Վ. Օսկանյանը ծանոթացրել է նրանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նշենք, որ Հայաստան այցի շրջանակներում ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների հետ, այցելելու է Գյումրի եւ Էջմիածին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |