ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱՎՈՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ30 ապրիլի 2005 - 12:13 AMT PanARMENIAN.Net - «Հայ-ռուսական փոխհարաբերությունները ես գնահատում եմ որպես օրինավոր»,-հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը «Open Armenia» կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ոչ թե Ռուսաստանի գործընկերն է, այլ նրա վասսալը, Արմեն Սմբատյանը նշել է, որ նման բան չի լսել: «Իսկ մարդկային տեսակետից, կարող եմ ասել, որ ինչպես մենք մեզ կընկալենք, այնպես էլ կընկալվենք ուրիշների կողմից»,-հայտարարել է դեսպանը: Պատասխանելով այն հարցին, թե այսօր գնում է ազդեցության ոլորտների բաժանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ Անդրկովկասում, Արմեն Սմբատյանը նշել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ռազմավարական գործընկերներ են պատմական արդեն բավական երկարատեւ շրջանի ընթացքում: Բացի այդ, Հայաստանը ունի սեփական գերակայությունները արտաքին քաղաքականության ոլորտում, որոնք համապատասխանում են Հայաստանի ազգային շահերին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |