Դոլարն արժեզրկվում է` կապված Բարաք Օբամայի վերընտրվելու հետ

Դոլարն արժեզրկվում է` կապված Բարաք Օբամայի վերընտրվելու հետ

PanARMENIAN.Net - Դոլարն արժեզրկվում է` կապված Բարաք Օբամայի վերընտրվելու հետ: Դա նշանակում է Դաշնային պահուստային համակարգի փափուկ քաղաքականության պահպանում:

Իենի համեմատ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 79.81 իենի, ապա բարձրացել մինչև 80.14-ի: ԱՄՆ 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է 7 բազիսային կետով` մինչև 1.68 տոկոս:

Երեքշաբթի օրը դոլարի ինդեքսն արժութային զամբյուղում նվազել է 0.3 տոկոսով` մինչև 80.374, իսկ եվրոն բարձրացել է 0.4 տոկոսով` մինչև 1.2856 դոլար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի նախագահ է վերընտրվել երկրորդ անգամ` հաղթանակ տանելով հանրապետական Միթ Ռոմնիի նկատմամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---