ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆԸ30 ապրիլի 2005 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը մշտապես արձագանքում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների խախտմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը OpenArmenia.com կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, ուղղակի նման միջադեպերը չեն ազդարարվում: «Ինձ հայտնի դեպքերի մեծամասնությունը, որոնցից շատերը լուծվել են դեսպանատան միջնորդությամբ, ծագել են զուտ կենցաղային հողի վրա, եւ արդեն դրանից հետո դրանց տրվել է ազգամիջյան երանգավորում»,-նշել է դեսպանը: «Ցավոք, Ռուսաստանում կան ծայրահեղ ազգայնականության դրսեւորման «կազմակերպված» ձեւեր, սակայն դրանք անվերապահորեն դատապարտվում են ռուսական իշխանությունների կողմից»,-ընդգծել է Արմեն Սմբատյանը: Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից այն դրույթի ընդունման հնարավորությունը, ըստ որի Հայաստանի քաղաքացիները իրավունքն ունեն 90 օրչգրանցվել Մոսկվայում, Հայաստանի դեսպանը հիշեցրել է, որ մարտի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ քննարկվել է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների գրանցման մասին հարցը, որի արդյունքում այսօրվա դրությամբ գրանցման երկարացումը մինչեւ 90 օր գտնվում է օրենսդրական կարգավորման ընթաքում: Հայաստանում երկքաղաքացիության հնարավոր ընդունման մասին Արմեն Սմբատյանը նշել է, որ այս պահին պատրաստվում է ՀՀ Սահմանադրության ուղղում երկքաղաքացիության արգելքը հանելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա արդեն երկկողմանի հարաբերություններով կարգավորել երկքաղաքացիության հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |