ԱԱԾ մամուլի խոսնակը` Բաքուն պայթեցնել առաջարկած տաջիկի նոր հայտարարության մասին. Ի՞նչ ասես դրան![]() 7 նոյեմբերի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - 20 հազար ԱՄՆ դոլարի դիմաց Բաքվում պայթյուն կազմակերպելու առաջարկով ՀՀ իրավապահ մարմիններին դիմած ազգությամբ տաջիկ Զամիրժոն Օտաժոնովը, որը վտարվել էր ՀՀ-ից, Բաքվում մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել է, որ միջազգային դատարանում հայտ է ներկայացնելու Հայաստանի կառավարության դեմ իր իրավունքները խախտելու և իրեն զրպարտելու համար: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններով նա հայտարարել է, որ ՀՀ ԱԱԾ տարածած տեղեկությունները սուտ են: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ` նշելով, որ Օտաժոնովի գործողությունների մասին ԱԱԾ-ն իր բոլոր մեկնաբանություններն արդեն տվել է: «Ի՞նչ ասես դրան», - ասաց նա: Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմիններին Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979 թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը դիմել էր սեպտեմբերի 24-ին: Նա իր առաջարկը հիմնավորել էր`ասելով, թե 2012 թ. ընթացքում աշխատել է Բաքվի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ նրա մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս ՀՀ ԱԱԾ մարմիններին դիմել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ և նրա գործողությունները սադրանք են: Ադրբեջանական կողմի այս քայլերը նպատակ են հետապնդել միջազգային տարբեր ատյաններում և ԶԼՄ-ներում իրականացվող հակահայկական քարոզչությունում Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ կազմակերպող և հովանավորող երկիր: Ադրբեջանի համապատասխան մարմինները փորձել են ուղղակիորեն օգտագործել Զ. Օտաժոնովին` միջազգային հանրության շրջանում Ռամիլ Սաֆարովի շուրջ ստեղծված դժգոհության ալիքը մեղմելու նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |