ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շանսեր չունի, կարծում է բրիտանացի լորդը

ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շանսեր չունի, կարծում է բրիտանացի լորդը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը շանսեր չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, հայտարարել է Ջոն Դեյվիդ Թեյլորը, բարոն Կիլկլունին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում «Մեծ Բրիտանիայի հարաբերություններն Ադրբեջանի և Հարավային Կովկասի հետ» թեմայով կայացած բանավեճի ժամանակ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի գործադիր քարտուղար Օդետ Բազիլը:

«Հայաստանի և Ադրբեջանի հարցը շատ բարդ է: Նման հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է անկողմնակալ լինել:

Մինսկի գործընթացը սկսվելուց հետո անկողմնակալության մասին խոսք չի գնում: Պետք է նշեմ, որ այդ գործընթացն ընթանում է ավելի շատ հաշվի առնելով Հայաստանի շահերը»,- ասել է բարոն Կիլկլունին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---