Apple-ը կվճարի 368,2 մլն դոլար տուգանք VirnetX ընկերության պատենտները խախտելու համար

Apple-ը կվճարի 368,2 մլն դոլար տուգանք VirnetX ընկերության պատենտները խախտելու համար

PanARMENIAN.Net - Տեխաս նահանգի շրջանային դատարանը Apple-ին մեղավոր է ճանաչել VirnetX ընկերության պատենտները խախտելու մեջ, հաղորդում է Bloomberg-ը: Թիմ Կուկի ընկերությունը կվճարի 368,2 մլն դոլար, թեև VirnetX-ը պահանջել է 708 մլն դոլար փոխհատուցում:

2010-ին VirnetX-ը դատարանում հաղթել է Microsoft-ին, որին մեղադրել է պատենտները խախտելու մեջ: Այդ ժամանակ Սթիվ Բալմերի ընկերությունը վճարել է երկու հարյուր միլիոն դոլար փոխհատուցում, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---