Ռաիսա Մկրտչյանին դուր չի գալիս այսօրվա երգարվեստը

Ռաիսա Մկրտչյանին դուր չի  գալիս այսօրվա երգարվեստը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի հոբելյանական երեկոն: Կլինեն երաժշտական համարներ, շնորհավորանքներ: Ելույթ կունենա Ռաիսա Մկրտչյանի դուստրը, ինչպես նաև ռուս ջազ դաշնակահար Դանիել Կրամերը:

Ռաիսա Մկրտչյանը հատկապես սիրված է ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում, քանի որ նրա ստեղծագործական բուռն շրջանը համընկավ 1970-ականների հայկական էստրադայի վերելքի հետ:

«Շատ եմ կարոտում այդ տարիները: Բազմաթիվ երգահանների հետ համագործակցության արդյունքում շատ երգեր ծնվեցին:

Անչափ գոհ եմ, որ այս տարիների ընթացքում կարողացա այդ ամենն անել»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երգչուհին: «Այն ժամանակ ամեն մի երգիչ մի «գույն» էր: Դրա համար ժղովուրդը նրանց շատ էր սիրում»,-հավելեց նա: Երգչուհին նաև գտնում է, որ հիմա էստրադան ինքնագործունեություն է, այնինչ իր երիտասարդության շրջանում այդպես չէր:

Երգչուհին այսօր ելույթ չի ունենում հավաքական համերգներում, չնայած՝ հրավերներ միշտ ունենում է: Պարզապես երգչուհուն դուր չի գալիս այսօրվա երգարվեստը և ձևաչափը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---