Ըստ որոշ տեղեկությունների, Վարդան Ղուկասյանի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը, ըստ որոշ տեղեկությունների, ստորագրությամբ ազատ է արձակվել: Նոյեմբերի 10-ին նա կամովին ոստիկանություն էր ներկայացել և բերման ենթարկվել:

Ս. Ղուկասյանը հետախուզվում էր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործի շրջանակներում, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ Զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն և 235 հոդվածի առաջին մասով՝ Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Վիճաբանությանը, ըստ նախաքննության տվյալների, մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:

Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---