Ուսանողները կառավարությունից պահանջելու են իրենց համար մետրոյի ուղեվարձը զեղչել ու իջեցնել ուսման վարձը

Ուսանողները կառավարությունից պահանջելու են իրենց համար մետրոյի ուղեվարձը զեղչել ու իջեցնել ուսման վարձը

PanARMENIAN.Net - ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 15-ին բողոքի երթ է կազմակերպում ուսանողության մի շարք խնդիրների` ուսման վարձավճարների, կրթաթոշակների, ուսանողական ճաշարանների, տրանսպորտային զեղչերի մասին բարձրաձայնելու նպատակով:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում միոության ատենապետ Գերասիմ Վարդանյանն ասաց, որ դրանք այն խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ լուծում չեն գտնում:

«Քանի որ նոյեմբերի 17-ն ուսանողների միջազգային օրն է, մենք փորձում ենք դրան ընդառաջ կառավարության ուշադրությունն ուղղել մեր խնդիրներին», - ասաց Գերասիմ Վարդանյանը:

Երթի մասնակիցները կառավարությանն են հանձնելու ուսանողության պահանջներն ամփոփող ուղերձ և առաջարկների փաթեթ հետևյալ պարունակությամբ`

1. Ուսանողների համար մետրոպոլիտենում ներդնել զեղչով մշտական տոմսերի համակարգ: 2. Մարզպետների վրա դնել տվյալ մարզի ուսանողների հաշվառման և տրանսպորտային փոխադրման կազմակերպման պարտականություն: 3. Բուհերի գործառույթների մեջ ներառել ուսանողական ճաշարանների ստեղծում՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունների կարգավիճակով: 4. Ուսման վարձի չափը պայմանավորել երկրում առկա որոշակի ցուցանիշներով: Ուսման վճարի չափը պետք է համադրելի լինի պետական պատվերի շրջանակներում տվյալ մասնագիտության գծով պետության կողմից ուսանողի համար կատարվող ծախսերին: 5. Ձևավորել ուսանողական նվազագույն զամբյուղ, որին համապատասխան սահմանել կրթաթոշակ և հետագայում ինդեքսավորել այն: 6. Ուսումնադասախոսական կազմին ներառել կառավարության ներդրած սոցիալական փաթեթում: 7. Ստեղծել հավասար պայմաններ ուսանողների քաղաքական գործունեության համար:

Երթը արտոնված է և մեկնարկելու է ժամը 12:00-ին, ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից: Երթուղին հետևյալն է` ՀՊՃՀ – Ուսանողական այգի – Աբովյան փողոց – Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց – Ալեք Մանուկյան փողոց – Վարդանանց փողոց – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Հանրապետության Հրապարակ – կառավարության շենք:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---